ԴԱՆԻԱՅԻ ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

14.04

2019

IMG 5415 IMG 5423

IMG 5402 IMG 5463

Ապրիլի 14-ին Դանիայի Կոպենհագենի համալսարանի մի խումբ ուսանողներ այցելել են Արցախի պետական համալսարան: Այցը կազմակերպվել է «International Debate» (միջազգային բանավեճ) կազմակերպության կողմից` ապրիլի 12-ից 22-ը նախատեսվող Հայաստան, Արցախ և Վրաստան ուսանողական այցելության շրջանակներում` ծանոթանալու տարածաշրջանի երկրների ներքին և արտաքին քաղաքական իրավիճակներին, մշակույթին և պատմությանը:

«International Debate»-ը Կոպենհագենի համալսարանի քաղաքական գիտությունների բաժնին կից գործող ուսանողական կազմակերպություն է , որի կողմից յուրաքանչյուր տարի կազմակերպվում են միջազգային հարաբերություններին առնչվող 10-15 բանավեճեր և սեմինարներ, ինչպես նաև ուսանողական ուղևորություններ:

Կոպենհագենի համալսարանի 25 հոգուց բաղկացած ուսանողական պատվիրակությունը այսօր հանդիպում է ունեցել ԱրՊՀ ուսանողների հետ, և կազմակերպվել է քննարկում: Հանդիպման ընթացքում երկու բուհերի ուսանողները քննարկել են ուսումնական գործընթացին, ուսանողական կյանքին, ղարաբաղյան հիմնախնդրին, Արցախի երիտասարդության ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, էթնիկ պատկանելությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանող Սիլ Ի' հոլմը նշում է, որ առաջին անգամն է Արցախում և մինչև Արցախ գալը շատ քիչ տեղեկություններ ուներ Արցախի մասին: Նրա խոսքով` այցի ընթացքում նա կհարստացնի իր գիտելիքները Արցախի և ղարաբաղյան հակամարտության մասին.«Մեր այցի նպատակն Արցախ այն է, որպեսզի մենք ավելի խորը հասկանանք ղարաբաղյան հակամարտությունը:Այստեղ ինձ շատ դուր է գալիս: Հուսով եմ, որ կկարողանանք ավելի խորությամբ ուսումնասիրել և կհասկանանք ղարաբաղյան հակամարտության ակունքները»:

«Մենք այստեղ ենք մեր համալսարանի «International Debate» ծրագրի շրջանակներում: Մեր այցի նպատակը նոր գիտելիքներ ստանալն է տարբեր մշակույթների մասին: Երբ վերադառնանք Դանիա, իհարկե, այստեղ ստացած գիտելիքներն ավելի կխորացնենք: Հույս ունենք, որ այստեղ առերեսվելու ենք այնպիսի շքեղ տեսարանների հետ, որոնք դեռ չենք տեսել մեր կյանքում»,-ասել է Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտություն բաժնի ուսանող Ֆրեդերիկ Ուինդֆիլդը:

Այցի ընթացքում երկու համալսարանների ուսանողների միջև ձեռք է բերվել նոր համագործակցության եզրեր:

IMG 5589