Արցախի պետական համալսարան

 

 Երեկ մայր բուհում կազմակերպվեց գիտաարտադրական կոնֆերանս`

ԼՂՀ բնակավայրերի կանաչապատման վիճակը և բարելավման ուղիները թեմայով, որին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և մոսկվայաբնակ մեր հայրենակից, Դենդրոլոգիայի միջազգային ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կառլեն Քոչարյանը: Գիտաժողովը արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում Արցախում Կառլեն Քոչարյանի նախաձեռնությամբ: Նրա կարծիքով վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել բարեկեց ու կանաչ քաղաք ունենալու համար, մանավանդ, որ մեր կլիմայական պայմաննները թույլ են տալիս տնկել տարբեր տիպի ծառեր: Ավելացել է էկոլոգիապես դիմացկուն ծառատեսակների, սիզամարգերի, զանազան ծաղիկների քանակը: Նա նշեց, որ չպետք է բավարարվել ունեցածով, դեր շատ աշխատանքներ ունենք անելու: Բուսական աշխարհի առանձնահատկությունների, նշանակության մասին թեմաներով ելույթ ունեցան ԱրՊՀ դասախոսներ Զ. Մաղաքելյանը, Զ. Պետրոսյանը, Ա. Ավետիսյանը, Ք. Բաղրյանը, ուրիշներ։  Վերջում Կ. Քոչարյանը կոնֆերանսի մի խումբ մասնակիցներին հանձնեց դենդրոլոգի դիպլոմներ։ Նա ներկաներին նվիրեց իր ՙԱրցախի (ԼՂՀ) բնակավայրերի կանաչապատումը՚ գիրքը: