Արցախի պետական համալսարան

IMG 5868 IMG 5872

IMG 5904 IMG 5880

Ապրիլի 16-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էռնեստ Գրիգորյանը և հանդես եկել դասախոսությամբ:

Բանախոսն ուսանողների հետ քննարկել է միջազգային կյանքի նոր փոփոխությունները, նոր սպառնալիքների` 3-րդ համաշխարհային պատերազմ սկսելու վտանգը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց վրա, ինչպես նաև, հաշվի առնելով նշանավոր գիտնականների կարծիքները վերոնշյալ խնդիրների շուրջ, քննարկման միջոցով մատնանշել այդ վտանգի դեմ պայքարելու ուղիները:

«Որպես սոցիոլոգ կազմել եմ գրադարան`ընտրելով ու տարանջատելով ուսանողների համար կարևոր ու պիտանի նյութերը, հնարավորություն տալով նրանց, որ խուսափեն համացանցում տարածված ապատեղեկատվությունից, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ ապագա մասնագետների համար», -ասել է Էռնեստ Գրիգորյանը: