Արցախի պետական համալսարան

IMG 5737 IMG 57017

IMG 57040 IMG 60063

ԱրՊՀ հրավերով ապրիլի 15-ից 19-ը լրագրության բաժնում վարպետաց դասերով հանդես է գալիս լրագրող և մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Հնգօրյա դասընթացների ծրագրում ներառված են թեմաներ, որոնք առնչվում են մամուլի տեսությանն ու պատմությանը, ԶԼՄ օրենսդրությանն ու էթիկային: Տեսականի համեմատ մեծ ժամաքանակ է հատկացված գործնական առաջադրանքներին:

Մ. Հարությունյանը երկրորդ անգամ է դասընթաց վարում ԱրՊՀ-ում: Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշան Ասկարյանը, խոսելով պարբերական դարձած դասընթացների մասին, կարևորում է ոչ միայն շփումներն ու փորձի փոխանակումը. «Դասապրոցեսում միշտ չէ, որ գործնականին նախապատվություն տալու հնարավորություն ենք ունենում: Անթաքույց պիտի ասեմ, որ տեսականը գերիշխում է,- ասում է նա,- բացը փորձում ենք լրացնել նաև կրթության ոչ ֆորմալ ձևաչափերի ընտրությամբ»:

Դասընթացի մասնակիցներից առաջին կուրսի ուսանողուհի Սիրանուշ Ադամյանը ևս կարևորում է փորձառուների հետ շփումը. «Այսպիսի դասընթացները հնարավորություն են տալիս ամրապնդելու մեր մասնագիտական գիտելիքները: Մ. Հարությունյանի կողմից վարվող արդյունավետ դասերի ընթացքում մենք ձեռք ենք բերում հմտություններ, որոնք, համոզված եմ, կնպաստեն մեր մասնագիտական ապագա գործունեությանը»: