Արցախի պետական համալսարան

IMG 5941 IMG 5954

IMG 5960 IMG 6048

Ապրիլի 17-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական դատ` Իվան Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի հիման վրա:

Ուսանողները վերլուծել, պաշտպանել, քննադատել են վեպի հերոսների արարքները` մարմնավորելով դատավորի, դատապաշտպանի, փաստաբանի, վկայի, հայցվորի, պատասխանողի դերերը: Միջոցառմանը մասնկացում էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

«Գրական դատը հնարավորություն է տալիս ուսանողներին խորությամբ ուսումնասիրելու թեման, ցույց տալու իրենց ցուցաբերած գիտելիքները, տաղանդը»,- ասել է Նունե Առաքելյանը` հավելելով, որ այն նպատակ ուներ նաև հետաքրքիր դարձնել ուսանողների առօրյան:

Ուսանողուհի Անգելինա Անդրյանը նշել է, որ նմանատիպ գրական դատերը նպաստում են մատուցվող նյութերը ավելի հեշտ ըմբռնելուն: Դատին մասնակցում էին նաև այլ մասնագիտությամբ սովորող ուսանողներ, որը հնարավորություն էր ընձեռել ծանոթանալու ռուս գականության նշանավոր ստեղծագործություններից մեկին: