Արցախի պետական համալսարան

IMG 6336 IMG 6284

IMG 6312 IMG 63202

Ապրիլի 18-ին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ և ԱրՊՀ համագործակցության շրջանակում պատմություն մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ հանդիպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նժդեհ Երանյանը և հանդես եկել դասախոսությամբ:

 Նա ներկայացրել է Արցախի քարե մարդակերպ կոթողների հետազոտությունը, 2016-2018թթ. կատարած պեղումները` Նոր Կարմիրավանում ինֆրակարմիր լուսանկարահանման հետազոտության արդյունքները:

«Հնագիտական պեղումները հնարավորություն են տալիս խորությամբ հասկանալու և վերլուծելու Արցախի` տվյալ ժամանակաշրջանի մշակույթը, պատմությունը»,- ասել է Նժդեհ Երանյանը` ընդգծելով, որ քայլ առ քայլ բացահայտում են քիչ ուսումնասիրված կետերը:

Նժդեհ Երանյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը` նշելով, որ դա նպաստում է հետագա համագործակցությանը և ուսանողների մասնագիտական գիտելիքները համալրելուն: