Արցախի պետական համալսարան

  

Zatik7dp  Zatik

ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ, փորձուսուցումն ամփոփել են Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցում՝ տարրական դասարանների աշակերտների ներգրավմամբ կազմակերպելով Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ:

Աշակերտները ներկայացրել են աշխարհի ստեղծման ու Զատկի տոնի վերաբերյալ աստվածաշնչյան պատմությունը, խորհրդանիշները, ասմունքել, հանդես եկել երաժշտական, պարային կատարումներով:
«
Տարիներ շարունակ ուսանողները փորձուսուցումը անցկացնում են մեր դպրոցում և ամեն անգամ մի նոր բան են թողնում դպրոցին` ստանալով լավագույնը, ինչը անհրաժեշտ է հետագայում մանկավարժական գործունեություն ծավալելու համար: 
Միշտ էլ հպարտությամբ ենք նշում, որ բուհ-դպրոց համագործակցության շնորհիվ հասնում ենք նմանատիպ հաջողությունների»,- ասել է դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը` նշելով, որ ուսանողների շնորհիվ աշակերտները նոր գիտելիքներ են ստացել տոնի մասին: