Ապրիլի 13-ին -տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով

13.04

2012

 

  Ապրիլի 13-ին ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով`

§Արցախյան ազգային-ազատագրական պայքարի արտացոլումը հայ գրականության մեջ¦ թեմայով` նվիրված մայիսյան եռատոնին: Գիտաժողովին մասնակցում էին գրականագետներ ՀՀ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից, ԳՊՀ -ից, §Գրիգոր Նարեկացի¦ և §Մեսրոպ Մաշտոց¦ համալսաններից: Ինչպես բացման խոսքում նշեց բանասիրական ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը` գիտաժողովը նպատակ ուներ արտացոլելու Արցախյան գոյամարտի գեղավերստական պատկերը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԱրՊՀ-ի ռեկտոր Ս.Դադայանը: