Արցախի պետական համալսարան

58818480 843042306032250 3774601771519836160 n 57575335 843042336032247 1413312448206733312 n

58372926 843042392698908 4304434748245147648 n 58033174 843042436032237 66645776331177984 n

Ապրիլի 23-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի է ունեցել ջահերթ և մոմավառություն՝ ի հիշատակ 1915 թ. հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից դեպի հուշահամալիր։ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԴԱՏԻ» կարգախոսով երթին մասնակցել են նաև ԱրՊՀ ուսանողներ։

Հիշեցնենք, որ վաղը` ժամը 10:00-ին, ԱրՊՀ վարչական շենքի բակից համալսարանականները կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: