Արցախի պետական համալսարան

IMG 76014 IMG 7563

IMG 7524 IMG 7455

Ապրիլի 24-ին հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հարգանքի տուրք են մատուցել նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը:

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող զանգակատուն-հուշակոթողի մոտ տեղի է ունեցել նաև ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն` ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ: