ԱրՊՀ ուսանողները մասնակցել են ՀՊՄՀ-ում անցկացված հանրապետական ուսանողական օլիմպիադային

25.04

2019

58378588 2193879904036855 8023492662663315456 n  58420193 602154420304929 8334902530634940416 n

Օրերս ՀՊՄՀ օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանրապետական ուսանողական 1-ին օլիմպիադան, որին մասնակցություն են ունեցել նաև ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ սովորող ուսանողներ:

IMG 7615Անգլերեն, գերմաներեն, ռուսերեն առարկաների գծով կազմակերպված օլիմպիադային մասնակցել են բակալավրիատի 1-2-րդ կուրսերի 78 ուսանող՝ Երևանից, Վանաձորից, Արցախից, Բուդապեշտից:

Օլիմպիադայի գնահատման հանձնաժողովը գոհունակություն է հայտնել մասնակիցների ցուցաբերած արդյունքներից: Ամենաբարձր՝ 20 միավորը վաստակել է Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Պետեր Քիշինը:

Իսկ ԱրՊՀ անգլերեն լեզու և գրականություն 2-րդ կուրսի ուսանողուհի Իրենա Թովմասյանը, ռուսաց լեզու և գրականություն 2-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Ջալալյանը օլիմպիադայում զբաղեցրել են 3-րդ մրցանակային տեղը:

Մրցանակային տեղ զբաղեցրած 18 ուսանողներին հանձնվել են մրցանակներ, մասնակիցներին՝ հավաստագրեր:

Օլիմպիադային մասնակցած ԱրՊՀ ուսանողները գոհունակություն են հայտնել կազմակերպիչներից և ստուգող հանձնաժողովի օբյեկտիվությունից` կարևորելով նման օլիմպիադաներին մասնակցելու անհրաժեշտությունը ուսումնագիտական գործընթացի արդյունավետության և ուսանողների մոտիվացիայի բարձրացման գործում: