Արցախի պետական համալսարան

IMG 7761 IMG 7737

IMG 7747 IMG 7755

Ապրիլի 25-ին ԱրՊՀ-ում տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ հանդիպել է բ.գ.թ., բժիշկ-նյարդաբան, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման առողջապահական միության նախագահ Ավետիս Ավետիսյանը` հանդես գալով «Անձնային աճ» թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ըստ բանախոսի` յուրաքանչյուր անհատ պետք է փորձի զննել իր ներսը և հասկանալ իր նպատակները, ակնկալիքներ, դեպի ուր է ինքը գնում, ինչ է անում նպատակներին հասնելու համար: «Մենք բոլորս ինքներս պետք է որոշենք մեր քայլերի հաջորդականությունը, ընտրությունները, ձգտումները, ցանկությունները և յուրաքանչյուր մարդ պետք է փնտրի իր գոյության իմաստը, ինչը կօգնի աշխարհը ավելի լավը դարձնելուն»,- ասել է Ավետիս Ավետիսյանը` նշելով, որ ժամանակակից մարդը նմանատիպ խորհուրդների և մոտիվացիաների կարիք ունի:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել դասախոսության համար` կարևորելով նմանատիպ մոտիվացնող հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը: