ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Սուսաննա Մկրտչյանը կազմակերպել է աստվածաշնչյան ընթերցումներ: Միջոցառման ընթացքում ուսանողներն իրենց ելույթներում հատկապես ընդգծել են մարդկային, բարոյական արժեքներին վերաբերող սաղմոսները: Ընթերցանության նպատակը հոգևոր դաստիարակությունն է, ուսանողներին քրիստոնեական իմաստությանը հաղորդակից դարձնելը:
Ուսանողներից Ագնեսսա Պողոսյանը կարևորել է հոգևոր նշանակության միջոցառումների կազմակերպումը, որոնք մեծ դեր ունեն ուսանողներին քրիստոնեական գաղափարախոսությամբ դաստիարակելու համար: