Արցախի պետական համալսարան

IMG 7862  IMG 8222

IMG 7970 IMG 8045

Տարին թումանյանական է, ինչը խոսում է այն մասին, որ ողջ տարվա ընթացքում բանաստեղծին նվիրված միջոցառումների պակաս չի լինելու: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի տոնակատարություններից անմասն չի մնում նաև ԱրՊՀ-ն: Թումանյանական հերթական միջոցառումը նախաձեռնել է գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանը` «Թումանյանական ընթերցումներ» խորագրով:

58543902 2369043956490775 743990809291915264 nՈղջունելով Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված հերթական միջոցառման նախաձեռնությունը՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և մասնակիցներին՝ աշխատաժողովի աշխատանքներին մաղթելով արդյունավետ ընթացք:

IMG 7901Կան գրողներ, որոնք ուղեկցում են կյանքի որոշակի շրջափուլում, սակայն Հովհ. Թումանյանն այն գրողն է, որն ընթերցողին ուղեկցում է կյանքի բոլոր շրջափուլերում՝ մանկությունից մինչև խոր ծերություն. այսպես է մտորում հայ ժողովրդի ազնիվ կենսագրի մասին Զ. Սառաջյանը:

«Թումանյանով մենք ճանաչում ենք մանկության հրաշք մոլորակը, բացում հեքիաթային աշխարհի փակ դռները, Թումանյանի հետ սիրահարվում ենք, Թումանյանի հետ տառապում, Թումանյանի հետ իմաստնանում և սովորում լինել լավատես: Նրա պատգամներն այսօր էլ արդիական են և մղում են ընթերցողին լինել հումանիստ, կենսասեր, հայրենասեր և ունենալ ամուր ազգային, հոգևոր արժեհամակարգ»,- նկատում է կազմակերպիչը:

Ընթերցումներին մասնակցող գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոսական կազմի և բաժնի մագիստրանտների՝ Հովհ. Թումանյանի կյանքին և գործին նվիրված ելույթներում ու զեկուցումներում ամբողջացվեց Թումանյան մարդը, մտածողը, գրողը, քաղաքացին, հասարակական-քաղաքական գործիչը, արվեստի տեսաբանն ու հրապարակախոսը:

IMG 8201«Մեծերի հետ կապված իրողությունների նշանավորումը ոչ միայն հարգանքի տուրք է, այլև նրանց կյանքն ու գործը էլ ավելի խորությամբ ուսումնասիրելու, արժևորելու, ճանաչելի դարձնելու, դասեր առնելու պարտավորություն, հատկապես՝ երբ դա վերաբերում է ազգային հնչեղություն ունեցող անհատներին»,- ընդհանրացնում է գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ .գ.թ., դոցենտ Շուշան Խաչատրյանը:IMG 8217

Ելույթներով հանդես են եկել բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը` « Հովհաննես Թումանյանը և Արցախը», բ.գ.թ., պրոֆեսոր Անահիտ Աթայանը` «Հովհաննես Թումանյանը և մանկական գրականությունը», բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը` «Պատմության փիլիսոփայությունը «Թագավորն ու չարչին» բալլադում», բ.գ.թ. Վալյա Առաքելյանը` «Հովհաննես Թումանյանի քառյակները», բ.գ.թ. Տաթև Սողոմոնյանը` «Հայրենիքի թեման Հովհաննես Թումանյանի պոետական աշխարհում» թեմաներով:

IMG 8248Գիտական զեկուցումներով հանդես են եկել «Հայ գրականության պատմություն» մասնագիտացման մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողներ Անուշ Ասրյանը, Տաթև Սիմոնյանը, Անահիտ Հայրապետյանը, մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Հովհաննիսյանը, թարգմանչական գործ, 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մուսայելյանը: Միջոցառմանը մասնակից ուսանողներին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է արժեքավոր գրքերով: Ուսանողներին գրքեր է նվիրել նաև ԱրՊՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը: