Արցախի պետական համալսարան

IMG 8315 IMG 8288

IMG 8298 IMG 8325

Այս օրերին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում բուհի ուսանողական ինքնավար մարմինների և խմբերի ավագների հետ:

Ռեկտորը նշել է, որ ուսանողության հետ անմիջական շփումների ցանկությունն ու պահանջը մեծ է, սակայն դրանց ոչ պարբերական բնույթը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով:

«Ի տարբերություն ուսանողների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու օղակների` ղեկավարությունն այս շրջանում փոքր-ինչ պասիվ է հանդիպումների և շփումների առումով»,- ասել է Ա. Սարգսյանը:

Պատճառը, ըստ նրա, մի քանի հանգամանքի հետ է կապված, որոնցից են հավատարմագրման գործընթացն ու ուսումնական պլանների վերանայումը:

Հանդիպումների ընթացքում «Ի՞նչ է տալու մեզ հավատարմագրումը» հարցին է անդրադարձել բուհի պատասխանատուն՝ թվարկելով այն հնարավորությունները, որոնք կբացվեն բուհի և նրա շահակիցների առջև հավատարմագրման արդյունքում:

«Այսօր մենք համագործակցության ավելի քան երեք տասնյակ պայմանագրեր ունենք, այդ թվում՝ արտասահմանյան առաջատար բուհերի հետ: Սակայն դրանք չեն կարող ամբողջական գործողության մեջ դրվել միայն այն պատճառով, որ բուհը գրանցված չէ միջազգային գրանցամատյանում»,- նշել է ռեկտորը ՝ մանրամասնելով հավատարմագրման մի շարք այլ կողմեր ևս:

ԱրՊՀ ռեկտորը պատասխանել է նաև ուսանողների հնչեցրած հարցերին: