Արցախի պետական համալսարան

IMG 8704 IMG 8790

IMG 8762  IMG 8748

Մայիսի 2-ին Starkey Hearing Foundation-ի նախաձեռնող խումբը հանդիպում է ունեցել ԱրՊՀ ուսանողների հետ՝ առաջարկելով կամավորության սկզբունքով միանալ լսողության խնդիրներ ունեցողների բուժման հետ կապված աշխատանքների աջակցությանը:

Խմբի անդամները նախ ներկայացրել են հիմնադրամի առաքելությունը, նպատակն ու խնդիրները, ապա գործունեության արդյունքները: Հիմնադրամը պաշտոնապես մասնաճյուղեր ունի աշխարհի 65 երկրում, սակայն առաքելությունէ իրականացրել ավելի քան 110 երկրում. Հայստանը 107-րդն է:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքը բաղկացածէ երեք փուլից՝ օգտատերերի փնտրտուք և խորհրդատվություն, լսողական սարքերի տրամադրում և հետխնամք, որն իր հերթին ենթադրում է մի քանի կանգառներ՝ գրանցում, լսողության ստուգում, ձայնային թեստեր, ներդիրների չափերի ընտրություն, սարքերի տրամադրում, դրանից օգտվելու կանոնների վերաբերյալ խորհրդատվություն և այլն»,- մանրամասնում է ծրագրի համակարգողներից Սոնան:

Համալսարանականների օգնությունը կարող է լինել նրանց իսկ նախընտրությամբ՝ ըստ կանգառների, այսինքն՝ կամավորության սկզբունքով մասնակցել ցանկացող ուսանողները ազատ են նաև ծրագրի այս կամ այն հատվածի աշխատանքները կատարելու ընտրության հարցում:

Նշենք, որ Ստեփանակերտում ծրագրի իրականացումը նախատեսվում է հունիսի 29-ից 30-ը:

Հավելենք, որ բոլոր այն ուսանողները, ովքեր ցանկանում են որպես կամավոր ներգրավվել այս աշխատանքներում, կարող են դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 047 94 91 50 հեռախոսահամարով: Անհրաժեշտ է թվով մոտ 40 կամավորական, անգլերենի իմացությունը ցանկալի է: