Արցախի պետական համալսարան

IMG 9474 IMG 9444

IMG 9421 IMG 9451

Հավատարմագրման գործընթացի կազմակերպման նպատակով ԱրՊՀ մասնագետներն արդեն մի քանի անգամ վերապատրաստման դասընթացներ են անցել ՀՀ մասնագիտական կրթության ՈԱԱԿ-ում, ՈԱԱԿ փորձագետներն իրենց հերթին աշխատաժողովներ են անցկացրել Արցախի մայր բուհում: Մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերելու նպատակով այս օրերին Արցախում է և ԱրՊՀ-ում դասընթացներ է վարում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լիլիթ Զաքարյանը:

Տասը չափանիշների գծով ստեղծված համապատասխան հանձնաժողովների հետ առանձին հանդիպումներով 5-օրյա դասընթացներով Լ. Զաքարյանը նախատեսում է քննարկել մշակվող փաստաթղթերը՝ ներկայացնելով մասնագիտական-փորձագիտական կարծիք:

Նշենք, որ դասընթացը մեկնարկել է այսօր և շարունակվելու է մինչև մայիսի 10-ը: