Արցախի պետական համալսարան

IMG 8605   IMG 8642

IMG 8619   IMG 8628

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ երրորդ կուրսի ուսանողները, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի ղեկավարությամբ, Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի աշակերտների համար հանդես են եկել «Վարկ և ավանդ» թեմայով դասախոսությամբ:

Աշակերտների խոսքերով` նման դասընթացները բավականին հետաքրքիր և ուսուցողական են: Ուսանողները իրենց հերթին կարևորել են նման դասընթացների հաճախակի կազմակերպումը` նշելով, որ այն նպաստում է ավագ դասարանների աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը: Նրանք նաև թեման ամրապնդելու նպատակով աշակերտներին հանձնարարել են գործնական առաջադրանք: