Արցախի պետական համալսարան

 Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք  հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկոչենք վայրագ:

Հովհաննես Շիրազ

Եռատոն, որի մեջ խտացված է մեր ժողովրդի սխրանքն ու պատիվը: Հայ ժողվրդի համար մայիսը դարձել է հարության, հարստության

ու հաղթանակների ամիս: Արդեն 20 տարի է, ինչ հայ ժողովուրդը մայիսի 9-ը դիմավորում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլ մեծ շուքով նշում է Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը:

Մայիսի 4-ին գրականության ամբիոնի աշխատակից Սվետլանա Ավանեսյանը և Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի ուսանողները կազմակերպեցին երեկո` նվիրված մայիսյան եռատոնին: Երեկոյի ընդացքում հնչում էին  հայրենասիրական բանաստեղծություններ, հնչում երգեր: Երեկոյի վերջում գրականության ամբիոնի վարիչ Անահիտ Աթայանը շնորհակալություն հայտնեց երեկոյի կազմակերպման համար:

SAM_4655


_426