Արցախի պետական համալսարան

20190502 132909

Մայիսյան եռատոնի առթիվ ԱրՊՀ ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ժենյա Պողոսյանի նախաձեռնությամբ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՆԶՊ և ՖՍ մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ այցելել են զորամաս:

Այցի ընթացքում ուսանողները հանդես են եկել ելույթներով, ասմունքով ու պարային կատարումներով: Մշակութային ծրագրից բացի, ուսանողները զինվորների համար կազմակերպել են նաև ինտելեկտուալ խաղ` հաղթողներին պարգևատրելով գրքերով:

Համալսարանականները զորամասին են հանձնել նաև հուշանվեր, գրքեր: Կարևորելով բուհ-բանակ համագործակցությունը` միջոցառման նախաձեռնող Ժենյա Պողոսյանը նշել է, որ այս այցով փորձել են զինվորների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր և բովանդակալից:

«Մայիսյան եռատոնի առթիվ մեր այցելությունը զորամաս մի քանի խորհուրդ ունի. նախ`շնորհավորել մեր զինվորների եռատոնը, ապա ուսանողներին ծանոթացնել զինվորի առօրյային, բանակային կյանքին, ինպես նաև զինվորների առօրյան դարձնել փոքր-ինչ գունավոր և տարբերվող մյուս օրերից»,-նշել է Ժ. Պողոսյանը` հավելելով, որ ուսանողները մեծ սիրով են պատրաստվում նման միջոցառումներին, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է զորամաս այցին, որովհետև լինել զինվորի կողքին` յուրաքանչյուր ուսանողի համար միշտ ցանկալի է և սպասված: