Արցախի պետական համալսարան

294846230131201Արցախի պետական համալսարանում սկսված է առկա ուսուցմամբ 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերի ընդունումը` ԱՀ կառավարության կողմից սահմանված մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:

Դիմորդը պարտավոր է ներկայացնել.

1. անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն,

2. 6 լուսանկար /3x4 չափսի/,

3. լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին,

4. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին,

5. միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ,

6. ԱՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները ներկայացնում են դրանք հավաստող փաստաթղթեր,

7.ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը՝ ժամը 18:00-ն, ԱրՊՀ 2-րդ մասնաշենքի առաջին հարկում:

Հասցե`

ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշ 5

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /047/95-17-24 հեռախոսահամարով կամ այցելել Արցախի պետական համալսարանի պաշտոնական www.asu.am կայքէջ` «Դիմորդ» բաժին: