Արցախի պետական համալսարան

60122588 339152396744515 3315180716278415360 n 59616095 442356299671010 7553431521730756608 n

60041546 316372139040903 834676668630040576 n 59430356 1726640024148264 1342304441096732672 n

Ապրիլի 8-ից մայիսի 4-ը ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժական փորձուսուցում են անցել Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական և Եղիշե Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցներում:

Սա արդեն մանկավարժական փորձուսուցման երկրորդ փուլն է, այսինքն՝ կիրառական փորձուսուցումը: Հենց կիրառական կամ ակտիվ փորձուսուցման ժամանակ է բացահայտվում ուսանողի մասնագիտական պատրաստավածության աստիճանը: Դասավանդման ընթացքում ուսանողը սկսում է գիտակցել, որ անհրաժեշտ է կրթել ազգանվեր սերունդ, ով կդառնա գիտելիքներով և կարողություններով հմտացած լիիրավ քաղաքացի:     Մեկամսյա փորձուսուցման ընթացքում ուսանողները փորձել են հնարավորինս զարգացնել ուսուցիչ-աշակերտ երկկողմանի կապը, կիրառել մասնագիտական հմտություններ և ընդօրինակել վաստակաշատ ուսուցիչների առաջավոր փորձը, յուրացնել ուսուցման ժամանակակից մեթոդների և հնարների կիրառման գաղտնիքները, զարգացնել ‹‹աշակերտակենտրոն›› ուսուցումը՝ առավելագույն արդյունքներ գրանցելու համար: Մանկավարժական փորձուսուցման երկրորդ փուլը ամփոփվեց միջոցառմամբ` ‹‹Մայիսյան եռատոնը›› խորագրով: Միջոցառման ավարտին ելույթներով, շնորհակալական խոսքերով հանդես եկան ուսանողների հետ աշխատող դասախոսները, մանկավարժը և դպրոցի տնօրենը: Դիմելով ուսանողներին` փորձուսուցման պատասխանատուները մասնավորապես նշեցին. ‹‹Ձեր առջև դրված լուրջ աշխատանքը դուք կատարեցիք պատվով և հպարտությամբ, այսօր այդ ամենի ապացույցը տրամադրող մթնոլորտն է››: Ուսանողները ևս գոհունակություն և երախտագիտություն են հայտնել դասախոսներին, ուսուցիչներին` փորձուսուցումն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար:                                                                                                                                                    

Սոնա Մուսայելյան

ՀԼԳ 3-րդ կուրս