Արցախի պետական համալսարան

IMG 9881   IMG 9827

Մայիսյան տոների առթիվ մայիսի 8-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակ.Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նունե Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ: Խաղին մասնակցում էին տարբեր մասնագիտություններով սովորող ուսանողներ:

Նունե Խաչատրյանի խոսքով` ինտելեկտուալ խաղի նպատակն էր, որ ուսանողները խաղի միջոցով զգան իրենց սխալները, առավելությունները, պահպանեն հայոց լեզվի անաղարտությունը, ինչպես նաև ամրապնդեն սերը մայրենի լեզվի նկատմամբ:

Ինտելեկտուալ խաղի ընթացքում հնչել են լեզվատրամաբանական հարցեր:

Հաղթող թիմը` «Նժդեհ»-ը և խաղի ակտիվ մասնակից ճանաչված ուսանողուհի Տաթև Մանասյանը պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով: