Արցախի պետական համալսարան

Հավերժ հիշատակ

Հավերժ հիշատակ հայոց քաջերին,

Հայ անմահներին, ֆիդայիններին,

Հանուն հայ ազգի ընկած քաջերին,

Հավերժ հիշատակ հայ մարտիկներին:

Սուրբ անունները միշտ կապրեն նրանց,

Ովքեր հայ ազգի պաշտպաններ դարձան,

Առյուժի նման կռվի դաշտ եղան,

Ովքեր սրերը ձեռքերին ընկավ:

Հավերժ հիշատակ մեր տղաններն,

Հայկական հողի քաջ մարտիկներին,

Հանուն հայ ազգի ընկած քաջերին,

Հավերժ հիշատակ հայ հերոսներին:

DSC00026

    

Պատմության քառուղիներում զարկված ու զրկված մեր հայրենին դարձյալ վտանգի մեջ էր: Ծովից ծով Հայաստանից մնացած մի բուռ հող ցնցվել էր: Արցախ աշխարհում արպող հայը այլևս չեր ուզում օտարի իշխանությունը: Հայրենասերները ալիքվեցին, դարձյալ ծով, հեղեղեցին Արցախ աշխարհը ուրախության ճիչերով, հաղթանակի բերկրանքով: Այո’, մենք հուժկու բռունցք ենք դառնում, եթե վտանգ է մեզ սպառնում, մեր բազկի ուժով ապահովում ենք մեր անկախությունը: Այո’, անկախություն` հայի դարավոր երազանքը: Հայրենասիրությունը գարնան անձրևի պես հեղեղվեց, մտավ ամեն մի տուն, խրճիթ, մտավ թե’ պատանու, թե’ երիտասարդի, թե’ տարեցի սիրտը: Արցախյան գոյամարտում հազարավոր զինվորներ կյանքի գնով պաշտպանեցին իրենց հայրենիքը: Հազարավոր մայրեր որդեկորույս դարձան, երեխաներ որբացան:  Արցախի պետական համալսարանը Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրից դարձել էր Շարժման գաղափարաքաղաքական կենտրոնը: Առաջին հանրահավաքը, որը տեղի է ունեցել հանրապետության Վերածննդի հրապարակում, մայր բուհի դասախոսներն ու ուսանողներն էին կազմակերպել: Հետո արդեն, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, բուհի 400 ուսանող գրիչը փոխարինեցին զենքով` պաշտպան կանգնեցին հայրենի հողին: Այս պատերազմում հանուն ազատ ու անկախ հայրենիքի իրենց կյանքը նվիրեցին նաև մեր 72 քաջարի ուսանողներ-ազատամարտիկները: Նրանց հիշատակին համալսարանում հուշակոթող կանգնեցվեց, որը դարձավ սրբատեղի:  Խոնարվում ենք ուսանող- ազատամարտիկների առաջ: Մայիսի 7-ին կազմակերպվեց հուշ-ցերեկույթ նվիրված ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկներին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, զոհված ուսանող-ազատամարտիկների հարազատներ:

Եկեք անուն առ անուն հիշենք նրանց

Բարսեղյան Էդմոն Ալեքսանդրի

Ամիրբարյան Արմեն Վյաչեսլավի

Անտոնյան Արմեն Հայկազի

Ավանեսյան Զաքար Սլավայի

Առստամյան Հարություն Կարմենի

Արզումանյան Վահան Արկադիի

Բալասանյան Հայկ Սաղաթելի

Բաղդասարյան Ռաֆայել Ռադիկի

Գրիգորյան Լորիս Հենրիկի

Զաքարյան Արամ Էդուարդի

Հասրաթյան Իգոր Ալեքսանդրի

Հակոբյան Դավիթ Մանվելի

Մեսրոպյան Արսեն Գալոյի

Շաքարյան Ռուբեն Ալեքսանդրի

Պետրոսյան Գարիկ Ալեքսանդրի

Ջաբիյան Արմեն Ապրեսի

Սարգսյան Արայիկ Ռուդիկի

Սարգսյան Աշոտ Էդուարդի

Սարդարյան Անդրանիկ Վալերիկի

Սարգսյան Անդրանիկ Բորիսի

Սևյան Կարեն Ռոբերտի

Արամյան Հովհաննես Յուրիի

Ալեքսանյան Սամվել Յուրայի

Ավանեսյան Արարատ Էդուարդի

Աթանեսյան Արայիկ Շահմարի

Առաքելյան Գագիկ Ռաֆայելի

Բալասանյան Գագիկ Գադիբի

Զաքարյան Բորիս Լեոնիդի

Համբարձումյան Լևոն Համոյի

Հարությունյան Սամվել Վլադիմիրի

Հայրապետյան Սաշիկ Ռուբենի

Հարությունյան Սեյրան Վալերիի

Հարությունյան Արսեն Վալերիի

Մարտիրոսյան Արմեն Աբելի

Մուսայելյան Դաոիթ Բորիսի

Մկրտչյան Արմեն Միքայելի

Մուսայելյան Նաիրի Աղաբեկի

Շաֆերյան Դավիթ Յուրայի

Պետրոսյան Արթուր Վալերիի

Սաֆարյան Արսեն Յակովի

Վահանյան Վարդան Վիտալիի

Ավանեսյան Հակոբ Արպատի

Աղաջանյան Կարեն Կառլենի

Արզումանյան Ալիկ Գրիմայի

Առուշանյան Ավետիս Ալեքսեյի

Ավանեսյան Կարեն մարտիկի

Բաբայան Արթուր Էդիկի

Բեգլարյան Արմեն Սուրենի

Գրիգորյան Հովիկ Ալեքսանդրի

Գրիգորյան Արամ Գարիի

Գրիգորյան Լևոն Վալերիկի

Դավթյան Գարիկ Սերգեյի

Թյունիբեկյան Արմեն Էդվինի

Թևոսյան Վարուժան Համլետի

Խալափյան Անդրեյ Միքայելի

Խաչատրյան Անդրեյ Միքայելի

Խաչատրյան Կարեն Շուրայի

Հակոբյան Կոմիտաս Արսենի

Հարությունյան Գագիկ Մանվելի

Մկրտումյան Լևոն Վլադիկի

Նիգիյան Մխիթար Էդուարդի

Պետրոսյան Սասուն բախշիի

Սարգսյան Դավիթ Գրիգորիի

Սարդարյան Արայիկ Նիկոյալի

Տոնյան Երջանիկ Յաշայի

Գասպարյան Քաջիկ Բորիկի

Գասպարյան Երջանիկ Բորիկի

Մայիլյան Արսեն Գերցենի

Պետրոսյան Խաչատուր Ալբերտի

Սահակյան Վրեժ Վաչագանի

Ավանեսյան Կոմիտաս Արարատի

Դանիելյան Նարեկ Կոմիտասի

Դավթյան Սասուն Սերգեյի