Արցախի պետական համալսարան

IMG 2115 IMG 2149

IMG 2143 IMG 2109

Մայիսի 15-ին ԱրՊՀ-ում ներկայացվել է «Արցախի վիճակագրական ներուժի ամրապնդում» նախագիծը, որին մասնակցում էր նաև ԱՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը:

Կովկասի ինստիտուտի նախաձեռնությամբ և շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ իրականացված ծրագրի արդիականությունը հիմնավորվում է նրանով, որ աշխարհում տվյալների կիրառումը աննախադեպ աճ է գրանցել և անհրաժեշտություն է առաջացել Արցախը ներկայացնել նաև տվյալների միջազգային շտեմարաններում:

Նախագծի արդիականությանն ու պահանջվածությանն անդրադարձել է ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը՝ նշելով. «Կառույցը մշտապես հետապնդել է սպառողներին արդիական վիճակագրական ծառայություն մատուցելու նպատակ, իսկ նման նախագիծը կարող է լավագույնս խթանել միջազգային համադրելիությանը»:

Ներկայացնելով     «Արցախի  վիճակագրական  ներուժի  ամրապնդումը»   նախագիծը՝ ծրագրի հեղինակներից Կովկասի   ինստիտուտի  ավագ  գիտաշխատող, տ.գ.թ. Հրանտ Միքայելյանը նկատում է, որ Արցախի վիճակագրական համակարգը չճանաչված այլ երկրների համեմատ առավել արդյունավետ է գործում:

«Հաշվի առնելով համաշխարհային տենդենցները՝ կարիք կա, որպեսզի փոխակերպվեն առկա տվյալները՝ դրանք բաց հասանելիության պահոցներում ընդգրկելու համար, որը կարող է խթանել ինչպես ներդրումների մակարդակին, այնպես էլ գիտական հետաքրքրվածությանը»,- նշել է հետազոտողը:

Վերջինս հակիրճ անդրադարձել է նաև ստվերային տնտեսության հիմնախնդիրներին և ռիսկերին, պատասխանել ներկաների հարցերին: