Արցախի պետական համալսարան

IMG 2346 IMG 2388

IMG 2407 IMG 2413

Այսօր` մայիսի 16-ին, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտական քննարկում` նվիրված արցախյան հիմնախնդրի տարբեր ասպեկտներին:

Ֆակուլտետի պատմության, քաղաքագիտության, իրավագիտության բաժինների դասախոսների և ուսանողների, ինչպես նաև ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում արցախյան հիմնախնդիրը դիտարկվել է պատմական, քաղաքական և իրավական դիտանկյուններով:

«Ադրբեջանական վերնախավը փորձում է խնդիրը դիտարկել իբրև խորհրդային կարգերի քայքայման հետևանք` այդպիսով սքողելով տարածքային սեփական հավակնությունները»,- նկատում է Ա. Խաչատրյանը`առաջարկելով իրողությունը դիտարկել մի քանի դիտանկյունից:

Քննարկման մասնակիցները 1921 թվականի պատմական անարդարության արդյունքում Արցախի` Ադրբեջանին բռնակցվելը տվյալ շրջանում առկա Քեմալական Թուրքիա-Խորհրդային Ռուսաստան-Խորհրդային Ադրբեջան եռամիասնության հետապնդած շահերի հետևանք էր, այլ կերպ ասած` Խորհրդային Ռուսաստանը, ի շահ պանթուրքիզմի գաղափարախոսության և Ադրբեջանին դիտելով որպես արևելքում սոցիալիստական հեղափոխության տարածման միջոց, հօգուտ Ադրբեջանի Հայաստանից տարածքներ զիջեց նրան:

Իբրև եզրակացություն մասնակիցները միակարծիք էին. «Առկա են պատմական, քաղաքական և իրավական բոլոր նախադրյալները, որպեսզի, ի դեմս Արցախի, հայրենիք չզիջվի»: