ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

17.05

2019

IMG 121039 IMG 125011

IMG 126012 IMG 125701

Բանասիրական ֆակուլտետի խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են  ֆակուլտետի ռազմավարական ծրագիրն ու դրա իրականացման պլան-ժամանակացույցը:

Հանգամանորեն ներկայացնելով ռազմավարական ծրագիրը` ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը խոսել է ծրագրում սահմանված ֆակուլտետի առաքելության, տեսլականի, մասնագիտական կրթական ծրագրերի, դաստիարակչական գործունեության, հետազոտահեն կրթության, առցանց ուսուցման հարթակի ձևավորման, պրոֆեսորադասախոսական կազմի համալրման և կատարելագործման, արդյունավետ կառավարման և մյուս առաջնահերթությունների մասին: Խոսելով նպատակներից` նա ընդգծել է հատկապես մրցունակ գիտական և նորարարական մարդկային ներուժի ձևավորման անհրաժեշտությունը, որը կկարողանա հետազոտել և շարունակական լուծումներ առաջարկել Արցախի Հանրապետության հիմնախնդիրների վերաբերյալ, կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանը, կայուն զարգացմանը, միջազգային ինտեգրմանը:

«ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի առաքելությունը մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, ազգայինն առաջնահերթորեն կարևորող արհեստավարժ բանասեր-մանկավարժի, լրագրողի, թարգմանչի պատրաստումն է: Ֆակուլտետի առաքելությունը բուհի առաքելության բաղադրիչն է»,-նշել է Լուսինե Մարգարյանը` հավելելով, որ ֆակուլտետի տեսլականն է՝ բարձրացնել ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի ձևավորումը, մատուցվող կրթական ծառայությունների   համապատասխանությունը և համադրելիությունը միջազգային չափանիշներին:

Խորհրդի անդամ դասախոսները քննարկել են ծրագիրը, ներկայացրել առաջարկություններ:

Այլ հարցերում տպագրության է երաշխավորվել մեկ ուսումնամեթոդական ձեռնարկ, քննարկվել կարգապահական խնդիրներ, ամփոփիչ որակավորման քննությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, ավարտական քննական հանձնաժողովում գործատու անդամի թեկնածության առաջադրման և այլ հարցեր:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ