Արցախի պետական համալսարան

IMG 2550  IMG 2514

IMG 2530 IMG 2618

Այսօր` մայիսի 17-ին, ԱրՊՀ ասպիրանտ Արմինե Արզումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում` նվիրված լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 95-ամյակին: 

Միջոցառման ընթացքում հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ բակալավրիատում սովորող ուսանողներն ու հայոց լեզվի գրաքննադատության պատմություն մասնագիտացմամբ սովորող մագիստրանտները զեկուցումներով գնահատել և արժևորել են լեզվաբանի աշխատությունները, գիտության ոլորտում ունեցած նրա վաստակը:Կարևորելով լեզվաբանի գիտական-ստեղծագործական ավանդը հայերենագիտության ոլորտում` միջոցառման նախաձեռնող Արմինե Արզումանյանն իր ելույթում ներկայացրել է Ալեքսանդր Մարգարյանի կյանքի ու գործունեության առանցքային դրվագները, անդրադարձել գիտական աշխատություններին, ուսումնասիրություններին և նրա բերած գիտական նորարարությանը:

«Ալեքսանդր Մարգարյանը նոր ժամանակների այն լեզվաբաններից է, ովքեր զգալի վաստակ ունեն հայ լեզվաբանության և առհասարակ հայագիտության մեջ: Նա հեղինակ է երկու տասնյակ մենագրությունների և հարյուրից ավելի գիտական հոդվածների: Հայերենագիտության մեջ արժեքավոր ներդրում կարելի է համարել Ալեքսանդր Մարգարյանի ուսումնասիրությունները, որոնց կենտրոնում հայերենի կառուցվածքային հիմնախնդիրներն են»,-ասել է Ա. Արզումանյանը:

Միջոցառմանը ներկա էին ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոսներ, հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ սովորող ուսանողներ: