Արցախի պետական համալսարան

     

  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված ուսանողական,

մարզական խաղերն արդեն ավանդույթ են դարձել: Հերթական առաջնությունը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 19-25-ն ընկած ժամանակահատվածում: Վոլեյբոլի /աղջիկների/ հանրապետական 13-րդ ուսանողական մարզական խաղերը նվիրված էին ՀՀ զինված ուժերի կազմավոման 20-ամյակին: Մրցույթին մասնակցում էին 18 բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իրենց բարձր պատրաստականությամբ ներկայացավ ԱրՊՀ թիմը` մարզիչ Ամալյա Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Խաղերը ընթանում էին Երևանի ժողինստիտուտի մարզադահլիճում: Թիմերից յուրաքանչյուրն ակտիվ մասնակցությամբ պայքարում էր մրցանակային տեղ զբաղեցնելու համար:

Թեժ պայքարի արդյունքում պարտավոր առաջին տեղը գրավեց ԱրՊՀ թիմը, երկրորդը` Երևանի ժողինստիտուտի և երկրորդը` ԵՊՀ թիմերը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով: Իսկ գավաթը ծափողջույնների ներքո հանձնվեց Արցախի պետական համալսարանի թիմի մարզիչ Ա.Մարտիրոսյանին:

ԱրՊՀ ուսանողներն իրենց ջանասիրության շնորհիվ արդեն չորս տարի անընդմեջ գրավում են պատվավոր առաջին տեղը: