ԱրՊՀ-ն կկազմակերպի միջազգային ամառային ճամբար

21.05

2019

36609908 659403331062816 6716841801652633600 nԱրցախի պետական համալսարանը 2019թ. հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը Արցախի Պատարա գյուղի տարածքում կկազմակերպի ուսանողական միջազգային ամառային վրանային ճամբար, որը տեղի կունենա երկու փուլով` հուլիսի 21-ից 27-ը և հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Ճամբարին կմասնակցեն ինչպես ԱրՊՀ, այնպես էլ ՀՀ առաջատար և արտերկրի բուհերի ուսանողներ:

Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն կունենան նաև մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, թեժ բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների: Ճամբարին մասնակցել ցանկացող ԱրՊՀ ուսանողները կարող են դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին /վարչական շենք, 3-րդ հարկ/: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 5-ը: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել

+374 47 94 91 50 հեռախոսահամարով: