Արցախի պետական համալսարան

IMG 3180 IMG 3187

IMG 3194 IMG 3196

Այս օրերին Արցախում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը: Այսօր` մայիսի 22-ին, ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում լեզվաբանը հանդես է եկել դասախոսությամբ:

Բանախոսը ուսանողներին է ներկայացրել դասախոսություն, որը վերաբերում էր լեզվի ծագմանը, Ղարաբաղի բարբառի հնաբանություններին, որոշ իմաստային խմբերի:

Ուսանողները գոհունակություն են հայտնել դասախոսությունից, ընտրված թեմայից` կարևորելով նման ձևաչափով գիտելիքներ ստանալու անհրաժեշտությունը: