Ուսանողական վարչության տարեկան հաշվետվությունը

30.03

2012

  

 Արցախի պետական համալսարանի ստորաբաժանումներից մեկն է ուսանողական վարչությունը,

որի ծավալած գործունեությունը ոչ միայն անհրաժեշտ նախապայման է մայր բուհի համար,  այլև ուսանողության բարոյահոգեբանական գործընթացի կազմակերպման կարևորագույն օղակ: Նրա իրավասությունները սահմանվում են ԱրՊՀ կանոնադրությամբ և կանոնակարգերով` հաստատված համալսարանի գիտական խորհրդի կողմից: Ավելի կոնկրետ` ԱրՊՀ ուսանողական վարչությունը Արցախի պետական համալսարանի ուսանողների ինքնակառավարող և ուսանողության շահերը ներկայացնող ապակուսակցական կազմակերպություն է, որի գործունեությունը համակարգող և ղեկավարող մարմին է և կազմավորվում է ֆակուլտետների կողմից հավասար ներկայացուցչության սկզբունքով:    Կրթագիտական ու մշակութային խնդիրներին զուգընթաց բուհում ավանդույթ է դարձել համալսարանի տարբեր կառույցների տարեկան հաշվետվությունը, որն ավելի արդյունավետ ու նպատակասլաց է դարձնում տվյալ օղակի կանոնակարգված գործունեությունը: Ու այն ամենը, ինչ կատարվում է և միտում ունի ներբուհական կյանքի գիտակրթական ու ստեղծագործ մտքի հստակեցմանը, զարգացմանն ու վերելքին` լուրջ երաշխիք է նրա կայացման համար: Այդուհանդերձ` ուսանողական կյանքի առօրյայի, ներբուհական անցուդարձի, ընդանրապես ուսանողական վարչության գործունեության մասին հստակ ու ժշգրիտ պատկերացում կազմելու համար զրուցեցինք ԱրՊՀ ուսվարչության նախագահ Ինգա Ավագյանի հետ: Նրա խոսքերով. ԱրՊՀ ուսանողական վարչությունը համագործակցում է տարբեր բուհերի նմանատիպ կառույցների հետ, որոնց թվում առանձնահատուկ կարելի է նշել ՀՀ երեք բուհերի` ԵՊՀ, Բրյուսովի անվան օտար լեզվի և Ռուս-հայկական  համալսարանները, կազմակերպվում են  տարաբնույթ փոխադարձ այցեր ու միջոցառումներ:

Ըստ ներկայացված տեղեկատվության` ընթացիկ տարում ուսանողների կրթական, գիտական և ստեղծագործական վերելքի խթանման նպատակով կազմակերպվել են.

1. Առաջին կուրսեցիների երդման արարողությունը

2. Անցկացվել է սոցիոլոգիական հարցում

3. Նշվել են ավանդույթ դարձած տոն օրերը

4. Ուսվարչությունը մասնակցել է նաև նախագահական անվանական  կրթաթոշակների բաշխմանը

5. Իրականացվել է “Արցախի Համալսարան” թերթի բաժանորդագրությունը

6. 2010-2011 ուսումնական տարում պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ և քննարկումներ ԱրՊՀ ղեկավարության հետ

7. Ուսանողական թևն իր ակտիվությունն է ցուցաբերել ապրիլի 24-ին դեպի Հուշահամալիր կազմակերպված երթին

Ուսանողների սոցիալական վիճակի բարելավման նպատակով կազմակերպվել է.

1. Ուսանողական վարչության կողմից իրականացվել է ուսանողական հանրակացարանների սենյակների բաշխում

2.  2010-2011 ուստարում սոցիալապես անապահով ուսանողներին նպաստ է տրվել

Ուսանողների ժամանցային առօրյան ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելու համար կազմակերպվել են.

1. Ծանոթության երեկոներ բոլոր ֆակուլտետներում

2. Մարզական մրցումներ` շախմատ, շաշկի, վազք, սեղանի թենիս

3. Նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է համերգ

4. Ուսանողական վարչությունը կազմակերպել է ավանդույթ դարձած “Ուսանողական գարուն” փառատոնը

5. “Խելացի ուսանող” ինտելեկտուալ խաղը, որտեղ խաղարկվում էր ուսանողական գավաթ

6. Հանդիպումներ ՀՀ մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների հետ, իրականացրել բազմաբնույթ համընդհանուր ծրագրեր