Արցախի պետական համալսարան

IMG 3777 IMG 3834

IMG 3798 IMG 3859

Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի դասախոս Շուրա Օհանյանի նախաձեռնությամբ  «Նախաքննության հիմնահարցերը քրեական դատավարությունում» դասընթացի շրջանակներում իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողները կազմակերպել են դատախաղ` վաշխառության թեմայով:

Դատախաղին մասնակցում էին մագիստրատուրայի քրեական, քաղաքացիական 1-ին կուրսի և բակալավրիատի իրավագիտություն մասնագիտությունների 3-րդ կուրսի ուսանողները:

«Վաշխառությունը արդիական է ներկայումս, հատկապես Արցախում: Նպատակն էր ուսանողներին, ինչպես նաև քաղաքացիներին իրազեկել վաշխառության դեպքերի մասին, որպեսզի հետագայում զերծ մնան նման դեպքերից ու երբեք չհայտնվեն այնպիսի իրավիճակներում, ինչպիսին հայտնվել էին տուժողները»,- ասել է ուսանողուհի Տաթևիկ Միքայելյանը` մանրամասնելով, որ նպատակ են ունեցել նաև ուսանողներին ցույց տալ, թե ինչպես են կազմակերպում դատավարությունները:

Շուրա Օհանյանը, կարևորելով դատական խաղերի կազմակերպման անհրաժեշտությունը, նշել է, որ դրանք օգնում են քաղաքացիներին իմանալու օրենքները` միաժամանակ հեռու պահելով նման գործարքներից:

Ուսանողուհի Լուիզա Ներսիսյանի խոսքով` դատական խաղը նպաստել է քննիչի և դատախազի կողմից կատարվող գործողություններին մանրամասն ծանոթանալուն, ինչպես նաև դատական նիստի ու դատավարության ընդհանուր կանոններին տիրապետելուն: