Արցախի պետական համալսարան

IMG 3736 IMG 3647

IMG 3666 IMG 3708

Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է «Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները» թեմայով դասընթաց:

Կազմակերպության հիմնադիր-նախագահ Տիգրան Ավագյանը ուսանողներին ծանոթացրել է միջազգային դասընթացներին և թրեյնինգներին մասնակցելու երիտասարդական ծրագրերին, ներկայացրել ինքնակենսագրական (CV) գրելու հմտությունները և տարածված սխալները:

Նմանատիպ դասընթաց են կազմակերպել ՀՀ պետական և մասնավոր բոլոր համալսարաններում, ինչպես նաև ՀՀ 6 մարզերում: