Արցախի պետական համալսարան

IMG 3974   IMG 3996

241100   112547   

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում մայիսի 24-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Ողջունելով ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությանը` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է ոչ ֆորմալ կրթության ծրագրի իրականացումն ու շեշտել, որ մայր բուհի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ծրագիրը նոր թափ է ստացել:

Նախքան բանախոսությանն անցնելը` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն հատնեց հյուրընկալության համար՝  նշելով, որ իրենց համար պատիվ է ոչ միայն հայրենիքի արցախյան հատվածի սահմանադրության մշակման աշխատանքներին մսանակից լինելը, այլև համալսարանականների հետ փորձով և գիտելիքներով կիսվելը:

Բանախոսությունը վերաբերում էր պետության կյանքում Սահմանադրական դատարանի դերին և նշանակությանը, հիմնական գործառույթներին:

Հ.Թովմասյանն անդրադարձավ նաև ԱրՊՀ-ի հետ հնարավոր համագործակցությանը.  «Պետք է գտնել ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան ԱրՊՀ ուսանողների փորձուսուցումը կազմակերպել Սահմանադրական դատարանում: Հետամուտ ենք լինելու նաև, որպեսզի ՍԴ՝ իրավունքի տարբեր ճյուղերը ներկայացնող դատավորները պարբերաբար դասախոսություններով հանդես գան ԱրՊՀ-ում»:

Այնուհետև ՍԴ ներկայացուցիչները պատասխանել են համալսարանականների հարցերին, իրենց իրավասությունների շրջանակներում մեկնաբանել որոշ իրողություններ:

Հանդիպման ավարտին ԱրՊՀ ռեկտոր Ա.Սարգսյանը Հ.Թովմասյանին նվիրել է  «Արցախի բարբառի բառարան» գիրքը, վերջինս էլ իր հերթին՝ մասնագիտական գրքեր  ԱրՊՀ գրադարանին: