Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Շուշան Սաղյանի նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող բակալավրիատի ուսանողների մասնակցությամբ կայացել է գիտական սեմինար` «Խոսքի մշակույթի հիմունքներ» դասընթացից:
«Կապերի դերը տրամաբանված խոսքի կառուցման համակարգում» թեմայով գիտական սեմինարի նշանակությունը կարևորել և պահանջված են համարել ուսանողները: Գիտական սեմինարի անհրաժեշտությունը կարևորել է նաև նախաձեռնող Շ. Սաղյանը` մանրամասնելով միջոցառման նպատակը.«Գիտական սեմինարի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «Խոսքի մշակույթ» դասընթացին, նպաստել նրանց լեզվական բարձր ոճ ունենալու ունակությունների ձևավորմանն ու ամրակայմանը: Իսկ արդյունքները ստուգվելու են հաջորդ տարի կազմակերպվելիք օլիմպիադայի միջոցով»: