Արցախի պետական համալսարան

IMG 401338 IMG 403227

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողները ամփոփել են «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացից ստացած գիտելիքները:

Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Մանուշակ Մկրտչյանը, ընդգծելով դասընթացի արդիականությունն ու ուսանողների հետաքրքրվածությունը,  նկատում է, որ հատկապես ֆինանսական ոլորտում մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարումը անհրաժեշտություն է. «Մարդկային ռեսուրսների կառավարումը ռազմավարական մոտեցում է կազմակերպության առավել արժեքավոր ակտիվների կառավարման նկատմամբ, ուստի նրանց ուղղորդումը կազմակերպության հաջողության գրավականը կարող է լինել»:

Ուսանողներն իրենց ինքնուրույն աշխատանքների շրջանակներում ուսումնասիրել են համաշխարհային առաջատար կազմակերպությունների, մասնավորապես Apple-ի մարդկային ռեսուրսների կառավարման փորձն ու քաղաքականությունը և վերհանել ընկերության աշխատակիցների հիմնական մոտիվացիան. այն է՝ նյութականը: