Արցախի պետական համալսարան

IMG 4443 IMG 440154

 Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում մայիսի 29-ին ԱրՊՀ մի խումբ դասախոսների և ուսանողների հետ հանդիպում է ունեցել քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով ոչ ֆորմալ ձևաչափերով հանդիպումները հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչների հետ, ներկայացրել է ծրագրի շրջանակում ընթացիկ ուսումնական տարվա վերջին բանախոսին՝ ԱրՊՀ խորհրդի անդամ, քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, պ.գ.դ., քաղաքագետ Դ. Բաբայանին:

Դ. Բաբայանը նախընտրեց հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձևաչափով և պատասխանելով ներկաների հարցերին՝ այդպիսով հնարավորություն ընձեռել հարցերի հնարավորինս լայն շրջանակներ շոշափելու:

Անդրադառնալով երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններին` Դ. Բաբայանը հատկանշեց նաև Արցախի մայր բուհը. «Կրթությունը և գիտությունը պետք է որակական նոր հարթության վրա դնել, և այս կապակցությամբ բավականին մեծ է ԱրՊՀ-ի դերը, որը պատվով է կատարում գիտական դիվանագիտության իր առաքելությունը»:

Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին, ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի: