Արցախի պետական համալսարան

61617654 450179372451372 4091991165975396352 n 61340007 918921545105612 4366176904579907584 n

ՀՊՏՀ կողմից կազմակերպված «Հաղթանակած» համաբուհական նախաձեռնության շրջանակներում Արցախի բուհերի 36 ուսանող, այդ թվում նաև ԱրՊՀ ուսանողներ, այցելել են ՀՀ մայրաքաղաք Երևան:  Եռօրյա այցի ընթացքում ուսանողները եղել են Սարդարապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, վայելել քաղաքամայր Երևանի ջերմ մթնոլորտը:

Ուսանողները մասնակցել են Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտերի տարեդարձերին նվիրված տոնակատարություններին, հանդիպում են ունեցել ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ.Թովմա վարդապետի հետ, ստացել նրա օրհնությունն ու պատգամները: Հայր Թովման նշել է, որ Հայ եկեղեցու Համաշխարհային       Երիտասարդական Միավորումը մշտապես պատրաստ է աջակցել երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը նպաստող և հայրենաշեն ծրագրերին:

Ամփոփելով եռօրյա այցի արդյունքները`ԱրՊՀ ուսանողներն իրենց տպավորություններն են կիսել` գոհունակություն հայտնելով ծրագրից, նրա արդյունավետությունից և նշել, որ նմանատիպ միջոցառումներն ամրապնդում են Հայաստան-Արցախ կապը, նպաստում միջբուհական համագործակցության սերտացմանը:

«Անչափ տպավորված ենք այս այցից: Աննկարագրելի օրեր ենք անցկացրել մայր հայրենիքում, ձեռք բերել նոր ընկերներ, նոր գիտելիքներ, ընդլայնել միջբուհական ուսանողական ինքնավար կառույցների գործընկերային շրջանակները: Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի կազմակերպիչներին, Արցախի բուհերի ուսանողների համար սա շատ կարևոր և, իհարկե, հաճելի միջոցառում էր»,-ասել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը: