Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, դասախոս, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ տնտեսագիտության 3-րդ կուրսի ուսանողները ամփոփել են «Բանկային գործ» դասընթացը: Նրանք կատարել են թիմային աշխատանք` հանդես գալով «Բանկային նոր պրոդուկտի ներկայացում» թեմայով ընթերցումներով:
Ուսանողները ուսումնասիրել են ԱՀ-ում մատուցվող ծառայությունները և առաջարկել նոր ծառայությունների տեսակներ, որոնք գործում են ՀՀ տարածքում և զարգացած երկրներում: Նրանք, նախապես ուսումնասիրելով շուկան, մշակել են ակտիվային և պասիվային ծառայության նոր պրոդուկտ:
«Միջոցառման նպատակն էր ամփոփել դասընթացը և ուսանողներին հնարավորություն ընձեռել միմյանց հետ աշխատելով տեսական գիտելիքները գործնականում կիրառելու»,- ասել է Նարինե Ավանեսյանը` հավելելով, որ այն կարևոր նշանակություն ունի հետագայում կոլեկտիվ աշխատանք կատարելու գործում: