Հոգեբանության կաբինետի բացում

20.04

2012

 ԱրՊՀ հոգեբանության կաբինետը ստեղծվել է շուրջ երկու ամիս առաջ՝

մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ: Կաբինետի վարիչը Անուշ Բաբայանն է: Ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանի խոսքերով՝ կաբինետի ստեղծումը ուսումնական գործին նպաստելու միտում ունի: Այնտեղ առկա հոգեբանական գրականությունից կարող են օգտվել թե՛ ուսանողները և թե՛ դասախոսները: Հոգեբանության կաբինետում նախատեսված է կազմակերպել կլոր սեղաններ: “Ժամանակն է և անհրաժեշտություն, որ Արցախում ևս լինեն հոգեբանական ծառայություններ: Այդ առումով մանկավարժության և հոգեբանության ամբիոնը նախատեսում է Արցախի պետական համալսարանում բացել հոգեբանական ծառայության կենտրոն, որը նպատակ ունի գոնե ուսանողության շրջանում մի շարք խնդիրներ լուծել”-ասաց Արզիկ Մխիթարյանը: Ապագա կենտրոնում իրականացվելիք միջոցառումների ծրագիրն ընդգրկում է. պսիխոթերապևտիկ միջոցառումներ, բազմաբնույթ թրեյնինգներ, հոգեբանության բաժնի ուսանողների փորձուսուցման կազմակերպում և այլն: