Արցախի պետական համալսարան

IMG 5147 IMG 5070

IMG 5108 IMG 5122

Հունիսի 7-ին կայացած ԱրՊՀ գիտխորհրդի նիստում քննարկվել են համալսարանի ներքին կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերի ընդունման արդյունքներին, որի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Բոլոր մասնագիտությունների գծով ռեկտորը ներկայացրեց դիմորդների քանակը՝ ընդգծելով, որ արդյունքները գերազանցել են սպասումները:

2018-2019 թթ. ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին ելույթով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ով ըստ մասնագիտությունների մանրամասնեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի հաշվետվությունները՝ հորդորելով դեկաններին և ամբիոնի վարիչներին հետևողական լինել վերջիններիս կարծիքների և առաջարկությունների նկատմամբ:

Որակի ապահովման կենտրոնի վարիչ Հասմիկ Մինասյանը ներկայացրեց ԱրՊՀ ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության ընթացիկ և նախատեսվող աշխատանքները՝ նշելով, որ ՀՀ ՈԱԱԿ փորձագետների կողմից հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները դրական են գնահատվել:

Հեռակա ուսուցման համակարգի 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի դասընթացների ընթացքի մասին տեղեկատվությամբ հանդես են եկել ֆակուլտետի դեկանները՝ առանձնացնելով հաճախումների մակարդակը:

Այլ հարցերում գիտխորհուրդը քննարկել է մեթոդական մեկ ձեռնարկի հրատարակության, դոցենտի գիտական կոչում շնորհելու և այն

ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացնելու, պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի մասին հարցերը: