Արցախի պետական համալսարան

IMG 5410 IMG 5405

ԱրՊՀ-ն մասնակցել է «Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները արդի շրջանում» խորագրով միջազգային առցանց գիտաժողովին:

Օրերս «Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված միջազգային առցանց կոնֆերանսի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ասոցիացիայի անդամ երկրների համալսարանների միջև կազմակերպել միջազգային առցանց գիտաժողով: Համաձայն պայմանավորվածության` հունիսի 13-ին կայացել է գիտաժողով, որին մասնակցել են նաև Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչները:

ԱրՊՀ ռեկտորի անունից գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը` առաջարկելով պարբերական դարձնել նման առցանց գիտաժողովների կազմակերպումը:IMG 5401

Գիտաժողովին մասնակցել և գիտական զեկուցումներով հանդես են եկել ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Իրինա Իշխանյանը` «Ներդրումների արդյունավետության բարձրացումը` որպես տնտեսական առաջընթացն ապահովող կարևորագույն գործոն», «Ներդրումների ճյուղային կառուցվածքի վերլուծությունն ու դրա բարելավման հնարավորությունները Արցախի Հանրապետությունում» թեմաներով:

Կարևորելով նման գիտաժողովներին մասնակցության նշանակությունն ու անհրաժեշտությունը` Ռ. Մանգասարյանը գոհունակություն է հայտնել գիտաժողովի արդյունավետությունից և նշել, որ այն հնարավորություն է ոչ միայն գիտական փաստեր, վերլուծություններ հիմնավորելու, այլ նաև համեմատության եզրեր տանելու տարբեր ուղղություններով` գիտական ներուժի, ուսումնասիրությունների մեթոդների, մեխանիզմների և այլն:

Գիտաժողովին ներկայացված էր 100 գիտական հոդված, որից միայն հինգն է ընտրվել պլենար նիստում զեկուցելու համար, այդ թվում նաև ԱրՊՀ ներկայացրած հոդվածը: