ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

14.06

2019

IMG 5601 IMG 5591

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը մանկավարժության և սպորտի ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար կազմակերպել է բաց դասախոսություն «Ուսումնական գնահատականի ազդեցությունը սովորողների ինքնագնահատականի ձևավորման վրա» թեմայով:

Դասախոսությունը վարել է հոգեբան Ա. Ավանեսյանը: Դասախոսության ընթացքում խոսվեց ուսումնական գնահատականի գործառույթների, առանձնահատկությունների մասին, ներկայացվեց անձի ինքնագիտակցության և ինքնագնահատականի ձևավորման հոգեբանական մեխանիզմների, դրանց վրա ուսումնական գնահատականի ազդեցության մասին: Ուսումնական գնահատականը դիտարկվեց որպես դպրոցական դեզադապտացիայի հնարավոր գործոն և որպես ակտիվացնող ու մոտիվացնող երևույթ: