Արցախի պետական համալսարան

Ապրիլի 19-20 Մոսկվայում՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում կայացավ

«Բարձրագույն դպրոց. փորձ, հիմնախնդիրներ, հեռանկարներե թեմայով 5-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին  հրավիրվել և մասնակցել են Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը: Ստեփան Դադայանը պլենար նիստին ելույթով հանդես է եկել «ԱրՊՀ դերն ու տեղը ԼՂՀ միասնական գիտակրթական  և մշակութային տարածքումե թեմայով: Արցախի մայր բուհի ղեկավարությանը հաջողվել է համագործակցության պայմանագիր կնքել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ, որով նախատեսվում են կազմակերպել փոխադարձ այցելություններ, հանդես գալ դասախոսություններով: Այս շրջանակներում ԱրՊՀ-ն արդեն իսկ ստացել է առաջին հրավերը՝ մայիսի 24-25-ը նույն համալսարանում կայանալիք՝ «Անհատի ինքնիրացումը միջմշակութային տարածության մեջե թեմայով գիտաժողովին մասնակցելու համար: Արցախի ներկայացուցիչները եղել են նաև ՌԴ Սարատով քաղաքի պետական համալսարանում: Երկու համալսարանների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նույնպես համագործակցության համաձայնագիր ստորագրելու մասին: Իսկ Սարատովի պետական համալսարանի բանասիրության և լրագրության ֆակուլտետում խոստացել են մասնակցել աշնանը Արցախում կայանալիք գիտաժողովին: Ստեփան Դադայանը հարցազրույց է տվել Սարատովի հեռուստատեսությանը: Նման այցերը, բնականաբար, նոր հեռանկարներ են բացում Արցախի մայր բուհի առաջ: