Այսօր` հունիսի 24-ին, Արցախի պետական համալսարան են այցելել այս օրերին ճանաչողական այցով Արցախում գտնվող իտալացի լրագրողներ Լավինիա Պառլամենտին և Մանֆրեդի Պանտանելլան, ովքեր գիրք տպագրելու նպատակով նյութեր են պատրաստում Արցախի մասին:
Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին` մասնավորապես ներկայացնելով համալսարանի ստեղծման և զարգացման պատմությունը, կառուցվածքը, հիմնական գործառույթները, խոսել գիտակրթական, ուսանողական կյանքի, բուհի համագործակցության և հարակից այլ հարցերի մասին:
Լրագրողները շրջայց են կատարել համալսարանում, շփվել ուսանողների և դասախոսների հետ:
Խոսելով Արցախից ստացած տպավորությունների մասին` Մանֆրեդի Պանտանելլան գոհունակություն է հայտնել Արցախից, ժողովրդից` ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ բազմաթիվ հետաքրքրություններ է բացահայտել Արցախում: