ԱրՊՀ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄԸ

26.06

2019

65379488 2369829823293416 3243355595935318016 n 64937935 630298197438031 1954261341459972096 n

65381970 481971815721531 7055801797473992704 n 65561325 2327032870898352 1592710491971518464 n

Հունիսի 24-ից ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում մեկնարկել է ամառային փորձուսուցումը: «Աշխարհագրություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի առաջին օրվա փորձուսուցման վայրը Հունոտի կիրճն էր, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ամրապնդելու գեոմորֆոլոգիա, երկրագիտություն և ջրաբանություն առարկաներից լսարանում ստացած գիտելիքները:

Փորձուսուցման ղեկավարներ Վ. Սաֆարյանի, Հ. Գրիգորյանի և Ռ. Թովմասյանի օգնությամբ ուսանողները ծանոթացան Կարկառի անտեցեդենտ հովտին, կարստային ռելիեֆի ձևերին, տեսան եզակի վոկլյուզային աղբյուր, յուրահատուկ տրավերտինային քարայրՄամռոտ քար»), ջրաչափական աշխատանքներ կատարեցին Կարկառ գետի վրա և որոշեցին գետի ջրի ծախսը:

Ուսանողների տեսական գիտելիքներն ամրապնդելու, նրանց կատարելագործման և ուսուցման գործում կարևորելով փորձուսուցման դերը` աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռուբինա Թովմասյանը նշում է, որ մասնագիտական փորձուսուցումներն ավելի են ընդլայնում ուսանողի մտահորիզոնը և գիտելիքների պաշարը, ինչը փաստում են նաև ուսանողները:

«Փորձուսուցումը հիանալի հնարավորություն է հմտանալու և որպես աշխարհագետ դրսևորվելու համար: Բաց երկնքի տակ հետաքրքիր դասընթացը և փորձուսուցումը մեր ամառը դարձրին էլ ավելի հագեցած, օգտակար և հաճելի»,-ասել է  «Աշխարհագրություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ասրյանը` ուսանողների անունից շնորհակալություն հայտնելով համալսարանին, դասախոսներին` մասնագիտական գիտելիքների և փորձուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար:

Փորձուսուցումը կտևի մինչև հուլիսի 19-ը, որի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան լինելու Արցախի տարբեր տեսարժան վայրերում, գործարաններում: