Արցախի պետական համալսարան

   Ընթացքի մեջ են Արցախի պետական համալսարանի հանրակացարանի մի մասի վերանորոգման աշխատանքները,

որոնք հովանավորում է մեր հայրենակից, ամերիկաբնակ Ալբերտ մելիք Ղասունյանը: Համասարականների երբեմնի երազանքների օր օրի մոտենում է իրականությունը: Այսօր արդեն 22 սենյակում ապրող ուսանողներին չեն հուզում կենցաղային խնդիրները: Սենյակները կահավորված են և հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաններով: Հինգշաբթի ուսանողներին շնորհավորելու են եկել կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, բարերար  Ալբերտ Մելիք Ղասունյանը, մայր բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը: