Արցախի պետական համալսարանում տեղի կունենա ուսանողական գիտաժողով` նվիրված Արցախի պետական համալսարանի 50 -ամյակին

26.06

2019

6e323f3eՀարգելի′ ուսանողներ, 2019 թվականի   նոյեմբերի 3 -ից 5 - ը Արցախի պետական համալսարանում տեղի կունենա     ուսանողական գիտաժողով` նվիրված Արցախի պետական համալսարանի 50-ամյակին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով`

  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկաՖիզիկա
  • Կենսաբանություն և քիմիա
  • Աշխարհագրություն

 Սոցիո – հումանիտար գիտություններ

  • Փիլիսոփայություն, քաղաքագիտություն և պատմություն
  • Իրավագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Բանասիրական գիտություններ
  • Մանկավարժություն և հոգեբանություն 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով printer. Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլ.հասցեին   ուղարկել.

   1.գիտաժողովի մասնակցության հայտը /ձևը կցվում է/` մինչև ս.թ. հունիսի 28 – ը

             2.հոդվածի տեքստը` մինչև ս.թ. սեպտեմբերի 27 – ը: 

Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռակա ձևով: Մասնակցության ձևը չի նշվելու ժողովածուի մեջ: 

Կից ներկայացվում են գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջները:

 Մասնակցելու պահանջները. 

         Նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլի տեսքով և բավարարեն հետևյալ պահանջները` 

  • հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն
  • հոդվածը պետք է ներառի երեք լեզուներով գրված ամփոփագիր /50 - 60 բառ/ և բանալի բառեր /մինչև 10 բառ/
  • հոդվածի հետ ներկայացվում է արձանագրություն, քաղվածք այն ամբիոնից, որտեղ կատարվել ու քննարկվել է աշխատանքը
  • հղումները կատարվում են հոդվածի վերջում,   հղումների ցանկում` նշելով օգտագործված աղբյուրի էջը և հերթական համարը
  • հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 10 էջը
  • բոլոր կողմերից տեքստի լուսանցքը պետք է ունենա 20մմ: Շարվածքի տառատեսակը հայերեն` Sulfaen, ռուսերեն և անգլերեն`Times New Roman: Հիմնական տառաչափը` 12, միջտողային ինտերվալը` 1,5, պարբերության խորքը` 10մմ
  • հոդվածը ստորագրվում է բոլոր հեղինակների կողմից
  • վերջում նշվում են ԲՈւՀ-ը, ղեկավարի գիտական աստիճանը, էլեկտրոնայինհասցեն և հեռախոսահամարը:

 Հոդվածների հեղինակները պատասխանատվություն են կրում ներկայացված նյութերի բովանդակության և գրագիտության համար: ԱրՊՀ-ում գործում է հակագրագողության             / անտիպլագիատ / ծրագիրը:

Եթե ունեք հարցեր, կարող եք ուղարկել Ձեր նամակները ԱրՊՀ ՈւԳԸ էլեկտրոնային հասցեին. էլ.փոստ` Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript :

 

       Կոնտակտային անձ` Ավանեսյան Վալերի Միքայելի             հեռ. 097241146

 

Գիտաժողովի մասնակցության հայտ

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

 

ԲՈւՀ-ը, մասնագիտությունը

 

 

Կուրսը

 

 

Ղեկավարի գիտական աստիճանը

 

 

Էլ.հասցեն և հեռախոսահամարը

 

 

Զեկույցի թեման