Հարգելի′ ուսանողներ, 2019 թվականի նոյեմբերի 3 -ից 5 - ը Արցախի պետական համալսարանում տեղի կունենա ուսանողական գիտաժողով` նվիրված Արցախի պետական համալսարանի 50-ամյակին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով`
- Մաթեմատիկա
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկաՖիզիկա
- Կենսաբանություն և քիմիա
- Աշխարհագրություն
Սոցիո – հումանիտար գիտություններ
- Փիլիսոփայություն, քաղաքագիտություն և պատմություն
- Իրավագիտություն
- Տնտեսագիտություն
- Բանասիրական գիտություններ
- Մանկավարժություն և հոգեբանություն
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով printer.asu@mail.ru էլ.հասցեին ուղարկել.
1.գիտաժողովի մասնակցության հայտը /ձևը կցվում է/` մինչև ս.թ. հունիսի 28 – ը
2.հոդվածի տեքստը` մինչև ս.թ. սեպտեմբերի 27 – ը:
Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռակա ձևով: Մասնակցության ձևը չի նշվելու ժողովածուի մեջ:
Կից ներկայացվում են գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջները:
Մասնակցելու պահանջները.
Նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլի տեսքով և բավարարեն հետևյալ պահանջները`
- հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն
- հոդվածը պետք է ներառի երեք լեզուներով գրված ամփոփագիր /50 - 60 բառ/ և բանալի բառեր /մինչև 10 բառ/
- հոդվածի հետ ներկայացվում է արձանագրություն, քաղվածք այն ամբիոնից, որտեղ կատարվել ու քննարկվել է աշխատանքը
- հղումները կատարվում են հոդվածի վերջում, հղումների ցանկում` նշելով օգտագործված աղբյուրի էջը և հերթական համարը
- հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 10 էջը
- բոլոր կողմերից տեքստի լուսանցքը պետք է ունենա 20մմ: Շարվածքի տառատեսակը հայերեն` Sulfaen, ռուսերեն և անգլերեն`Times New Roman: Հիմնական տառաչափը` 12, միջտողային ինտերվալը` 1,5, պարբերության խորքը` 10մմ
- հոդվածը ստորագրվում է բոլոր հեղինակների կողմից
- վերջում նշվում են ԲՈւՀ-ը, ղեկավարի գիտական աստիճանը, էլեկտրոնայինհասցեն և հեռախոսահամարը:
Հոդվածների հեղինակները պատասխանատվություն են կրում ներկայացված նյութերի բովանդակության և գրագիտության համար: ԱրՊՀ-ում գործում է հակագրագողության / անտիպլագիատ / ծրագիրը:
Եթե ունեք հարցեր, կարող եք ուղարկել Ձեր նամակները ԱրՊՀ ՈւԳԸ էլեկտրոնային հասցեին. էլ.փոստ` sss.asu.2016@mail.ru:
Կոնտակտային անձ` Ավանեսյան Վալերի Միքայելի հեռ. 097241146
Գիտաժողովի մասնակցության հայտ
Անուն, ազգանուն, հայրանուն
|
|
ԲՈւՀ-ը, մասնագիտությունը
|
|
Կուրսը
|
|
Ղեկավարի գիտական աստիճանը
|
|
Էլ.հասցեն և հեռախոսահամարը
|
|
Զեկույցի թեման
|
|